Ձեր կյանքի հետագա ընթացքը կապված է բացառապես դպրոցում անցկացրած ամեն րոպեի հետ. վարչապետը հանդիպել է «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցներին․ հայտնում են ՀՀ կառավարությունից։

Վարչապետը ողջունել է ծրագրի մասնակիցներին և նրանց հետ քննարկել անցյալին, ներկային ու ապագայի կառուցմանը վերաբերող տարբեր հարցեր, որի ընթացքում պատանիները ներկայացրել են իրենց կարծիքներն ու դիտարկումները:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ նրանցից յուրաքանչյուրի ապագան կարելի է կառուցել՝ սկսած դպրոցից: «Եվ հանրակրթության ոլորտի բարեփոխումներն այս նպատակն ունեն. ոչ թե կառավարել ձեր կյանքը, այլ ստեղծել անհրաժեշտ միջավայր, որտեղ դուք հասկանաք, որ ձեր կյանքի հետագա ընթացքը կապված է բացառապես դպրոցում ձեր անցկացրած ամեն րոպեի հետ: Դա է՝ ապագան այսօր է: Ի՞նչ եք դուք անում դպրոցում. շատ կարևոր է, թե ինչ փոխհարաբերություններ դուք ունեք միմյանց հետ, որովհետև ձեր փոխհարաբերությունները կանխորոշում և կանխատեսում են հանրության փոխհարաբերությունները, որոնք պետք է ունենանք: Շատ կարևոր է, թե ինչ փոխհարաբերություններ դուք ունեք ձեր ուսուցիչների հետ, ինչ փոխհարաբերություններ ունեն ձեր ուսուցիչները ձեզ հետ: Օրինակ՝ ինչքանո՞վ է հարգված ճշմարտության մշակույթը և ինչքանո՞վ է դպրոցը ձեզ օգնում, որպեսզի դուք ընտրեք այն մասնագիտությունը, որը սիրում եք»,- նշել է երկրի ղեկավարը:

Վարչապետի խոսքով՝ Կառավարության առաջին խնդիրն է աջակցել աշակերտներին, որ նրանք կողմնորոշվեն, թե ինչ են սիրում, քանի որ ընդհանրապես շատ կարևոր է ամեն ինչ անել սիրելով: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե անում ես մի բան, որը չես սիրում և որին չես հավատում, դա ոչ քեզ համար լավ կլինի, ոչ էլ ուրիշների: «Այս ամեն ինչը նրա մասին է, որ ապագան այսօր է, ընդ որում՝ հիմա մենք խոսում ենք անհատական մակարդակից, բայց այսպես կարելի է գալ ընդհուպ հասնել պետության մակարդակի: Եվ առանց նախագծի իրականացվող ցանկացած բան ստացվում է դեֆորմացված, այդպիսին է մարդու կյանքը, այդպիսին է մարդու տունը, այդպիսին է պետությունը, այդպիսին է ընկերությունը, այդպիսին է բիզնեսը, բացարձակապես ամեն ինչը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Երկրի ղեկավարը շեշտել է՝ դպրոցներում Կառավարությունը երեխաներին պետք է տա ուղերձ, որը նրանց հասկանալի կլինի, որ նրանք նայեն, կարդան և հասկանան՝ ի՞նչ է ասում իրենց Կառավարությունն իրենց, ի՞նչ է ասում իրենց պետությունն իրենց: «Մենք պետք է դպրոցներում շատ հասկանալի ուղերձ հղենք մեր աշակերտներին: Եվ եկանք այն եզրակացության, որ աշակերտներին ուզում ենք ասել՝լավ սովորիր, որ լավ ապրես, որովհետև լավ սովորելը մոտ 80 տոկոսով երաշխավորում է, որ լավ կապրես»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ լավ սովորելու առաջին փուլը հետևյալն է, որպեսզի աշակերտը կարողանա կողմնորոշվել, թե ինքն ինչով է ուզում զբաղվել կյանքում, ինչն է, որ ինքը սիրում է:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է աշակերտների հարցերին, որոնք վերաբերել են Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, արտաքին և ներքին քաղաքականությանը, տարբեր ուղղություններով Կառավարության բարեփոխումներին, սոցիալական խնդիրների լուծմանը և այլ թեմաների: