Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ 2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես արգելվել է ՌԴ «Ֆաբրիկա Նաստոյաշչեգո Մորոժենոգո» ՍՊԸ-ի արտադրած «Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում» տեսակի պաղպաղակի ներմուծումը Հայաստան (ապրանքանիշը՝ «Կորովկա»): ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման հիման վրա։ «Արգելքը վերաբերում է 2025 թվականի հուլիսի 2-ից հետո ներմուծվող խմբաքանակներին։ Մինչ այդ ներմուծված արտադրանքի նկատմամբ …

