30 Ապրիլ 2025 | 12:54
Ադրբեջանը հաջողությամբ ցեղասպանություն իրականացրեց ԼՂ հայերի դեմ․ Արտակ Բեգլարյանը՝ ԱՄՆ կոնգրեսում Ադրբեջանի վերաբերյալ լսումներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովում անցկացվել են «Մարդու իրավունքները Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP29 համաժողովից հետո» թեմայով լսումներ, որին մասնակցել է նաև Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ Նա ներկայացրել է Արցախում Ադրբեջանի կողմից իրականացրած հանցագործությունները։ «Մեծանալով կույր ու որբացած՝ իմ հայրենիքում ողբերգական հակամարտության պայմաններում, ես գիտեմ խաղաղության գինը, հակամարտության գինը և մարդու իրավունքների կարևորությունը։ …