Փաշինյանը Կառավարության ուղերձն է փոխանցել դպրոցականներին
Հասարակություն
01.09.2025 | 09:31
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որով Կառավարության ուղերձն է փոխանցել դպրոցականներին ու շնորհավորել նոր ուսումնական տարվա մեկնարկը։
«ՀՀ Կառավարության ուղերձը դպրոցականներին: Շնորհավոր սեպտեմբերի 1-ը»,- գրել է Փաշինյանն ու հրապարակել այն պաստառը, որը Կառավարության նիստերից մեկի ժամանակ դիմելով դպրոցականներին ցուցադրել էր․ «Լավ սովորիր, որ լավ ապրես»։