Կիմ Չեն Ընը հանդիպել է Ուկրաինայի դեմ մարտերում զոհված զինվորների ընտանիքներին

Լուրեր

05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Ռուսաստանի կողմում կռվող և զոհված հյուսիսկորեացիների ճշգրիտ թիվը դեռևս անհայտ է, հայտնում է Euronews-ը։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանդիպել է այն զինվորների ընտանիքներին, ովքեր զոհվել են Ուկրաինայի դեմ մարտերում։ Պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Կիմը խորին ցավակցություն է հայտնել բոլոր հարազատներին․ «Մեր կուսակցությունն ու կառավարությունը կպատվեն բոլոր հերոսներին, որոնց հարգում է ամբողջ ազգը, և նրանց արժանի ծնողներին, ովքեր դաստիարակել են նրանց որպես պատվարժան մարդկանց։ Կուսակցությունն ու կառավարությունը նույնպես կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապահովեն ձեզ համար արժանապատիվ կյանք՝ առաջին հերթին, այն երկրում, որը պաշտպանվել է նահատակների կյանքի գնով»։

Անցած շաբաթ Կիմ Չեն Ընը Փհենյանում պետական պարգևներ է հանձնել այն զինվորներին ու սպայական կազմի անդամներին, որոնք ողջ են վերադարձել։

Ապրիլին Փհենյանը հաստատել էր իր զինծառայողների ուղարկումը Ռուսաստան՝ ընդունելով, որ կան նաև զոհեր, սակայն չհստակեցնելով նրանց թիվը։

Ավելի ուշ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն էր հայտնել Հյուսիսային Կորեային և խոստացել չմոռանալ հյուսիսկորեացի զինվորների զոհաբերությունը։

ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ուկրաինայի գնահատականներով՝ անցած տարվա հոկտեմբերին Հյուսիսային Կորեան Ռուսաստան էր ուղարկել 10-12 հազար զինծառայող, իսկ այս տարվա սկզբին՝ ևս մոտ 3 հազար։

Զոհերի ճշգրիտ թիվը մնում է անորոշ։ Այս տարվա ապրիլին Հարավային Կորեայի հետախուզական ծառայությունը Հյուսիսային Կորեայի կորուստները գնահատել էր 4700 մարդ։