Ֆրիդրիխ Մերց․ Ուկրաինայում պատերազմը դեռ երկար կտևի

Լուրեր

04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ուկրաինայում պատերազմը կարող է շարունակվել դեռ երկար ժամանակ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կիրակի՝ օգոստոսի 31-ին, ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Գերմանիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ պատերազմները ավարտվում են կամ «կողմերից մեկի ռազմական պարտությամբ», ինչին ներկայումս ոչ Մոսկվան, ոչ Կիևը մոտ չեն, կամ էլ «տնտեսական և/կամ ռազմական սպառմամբ», որը, ըստ Մերցի, այժմ ևս չի նկատվում։

Նա ընդգծել է, որ Եվրոպայի և ԱՄՆ-ի ջանքերն ուղղված են պատերազմը «հնարավորինս շուտ» ավարտելուն։ Սակայն, ըստ նրա, պատերազմի ամենաարագ ավարտը հնարավոր կլիներ միայն այն դեպքում, «եթե Ուկրաինան կապիտուլյացիայի ենթարկվեր, հանձնվեր և կորցներ իր անկախությունը», բայց դա «տարբերակ չէ», նշել է Գերմանիայի կանցլերը։ Նրա խոսքով՝ նման սցենարի դեպքում վտանգի տակ կհայտնվեր հաջորդ երկիրը, «իսկ մի քանի օր անց՝ մենք ինքներս», նախազգուշացրել է Մերցը։

Հարցին՝ արդյոք հնարավոր է կրակի դադարեցումից հետո արևմտյան ցամաքային զորքերի ուղարկումը Ուկրաինա, Ֆրիդրիխ Մերցը պատասխանել է, որ դա այժմ «դաշնակիցների հիմնական թեման չէ»։

«Առաջնահերթ խնդիրն է աջակցել ուկրաինական բանակին, որպեսզի նա երկարաժամկետ հեռանկարում կարողանա պաշտպանել իր երկիրը»,-ընդգծել է Մերցը։

«Ես ցանկանում եմ, որ Միացյալ Նահանգները որքան հնարավոր է երկար մեզ հետ փորձի լուծել այս խնդիրը»,-նշել է կանցլերը՝ հավելելով, որ դիվանագիտությունը երկար և ծանր գործընթաց է։ Նրա խոսքով՝ այնքան դիվանագիտական ջանքեր, որքան վերջին շաբաթներին՝ Ուկրաինայի պատերազմի խաղաղ կարգավորման ուղղությամբ, վերջին երեքուկես տարվա ընթացքում չեն եղել։ Ներկայումս խոսքը վերաբերում է «հաջորդ հանդիպման» նախապատրաստմանը, սակայն չի կարելի «սպասել, որ հիմա մեկ գիշերվա մեջ ամեն ինչ նորից լավանա», նշել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։