Պուտինն ու Ալիևը դեռ շփում չեն ունեցել․ ՌԴ նախագահի օգնական

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որոնք մասնակցում են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող միջոցառումներին, առայժմ միմյանց հետ չեն զրուցել, սակայն ռուսական և ադրբեջանական պատվիրակությունները ակտիվորեն շփվել են միմյանց միջև, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Դեռևս, իմ կարծիքով՝ ոչ, բայց ռուսական պատվիրակության անդամները ակտիվորեն շփվել են իրենց ադրբեջանցի գործընկերների հետ»,-ասել է նա «Ինտերֆաքս»-ի հարցին ի պատասխան՝ արդյոք Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներին հաջողվե՞ց շփվել Չինաստանում անցկացվող ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում։

Լրացուցիչ հարցին՝ առաջնորդները բարևե՞լ են միմյանց, Ուշակովը պատասխանել է․ «Բոլորը միմյանց բարևում են»։

Երկու ղեկավարներն էլ ներկա են եղել ՇՀԿ գագաթնաժողովի հյուրերի պատվի առթիվ կազմակերպված ընդունելությանը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 27-ին Ալիևը հայտարարել էր, որ իր երկիրը պատերազմի առաջին օրերից աջակցել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը՝ անվանելով իր դիրքորոշումը «միանշանակ»։ Բացի այդ, նա մեկնաբանել էր նաև Բաքվի և Մոսկվայի հարաբերություններում առկա մի շարք «տարաձայնություններ»՝ սկսած անցած տարվա վերջում տեղի ունեցած ադրբեջանական օդանավի աղետից մինչև ՌԴ տարածքում ադրբեջանական սփյուռքի անդամների ձերբակալությունները։ Ադրբեջանի՝ ԽՍՀՄ կազմի մեջ մտնելը նա անվանել էր «օկուպացիա»։