Ինդոնեզիայի նախագահը չեղարկել է այցը Չինաստան զանգվածային բողոքի ակցիաների պատճառով

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բողոքի ակցիաներն ու բախումները շարունակվում են Ինդոնեզիայում, արդեն կան զոհեր, փոխանցում է Euronews-ը։

Նախագահ Պրաբովո Սուբիանտոն չեղարկել է իր այցը Չինաստան, որտեղ նախատեսում էր մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի և Ճապոնիայի կապիտուլյացիայի կապակցությամբ սեպտեմբերի 3-ին նախատեսված Հաղթանակի շքերթին։

«Նախագահը ցանկանում է անձամբ հետևել իրավիճակին Ինդոնեզիայում և գտնել լավագույն լուծումները, այդ իսկ պատճառով նա ներողություն է խնդրում Չինաստանի կառավարությունից, որ չկարողացավ ընդունել հրավերը»,-հայտնել են պետության ղեկավարի գրասենյակից։

Բողոքի ակցիաները սկսվել են Ջակարտայում ուրբաթ օրը։ Անմիջական պատճառ դարձավ ոստիկանության ներկայացուցիչների կողմից խորհրդարանի շենքի մոտ մոտոցիկլավարին վթարի ենթարկելու դեպքը։

Անկարգությունները արագ տարածվեցին նաև այլ քաղաքներում․ ցուցարարները երեք նահանգներում այրել են տեղական խորհրդարանների շենքերը։ Մակասարում հրդեհի հետևանքով զոհվել է երեք մարդ։

Բալին ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ։

Կառավարության կարծիքով՝ հակակառավարական տրամադրությունները սրվում են սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվության պատճառով։ Իշխանությունները կոչ են արել հարթակներին, այդ թվում՝ TikTok-ին և Meta-ին, ուժեղացնել բովանդակության մոդերացիան և անջատել ուղիղ եթերների հնարավորությունը, որը հնարավորություն է տալիս իրական ժամանակում լուսաբանել իրադարձությունները։