Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
Բոլորը

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ կապելը փակուղի է տանում։ Այս մասին Factor TV-ին տված հարցազրույցում ասել է կոնֆլիկտաբան, Aliq Media-ի հիմնադիր Արսեն Խառատյանը։ Նրա կարծիքով՝ սահմանադրական բարեփոխումները պետք է քննարկել նախևառաջ որպես Հայաստանի ներքին հարց, իսկ Ադրբեջանի կողմից մշտական ճնշումը միայն բարդացնում է այդ գործընթացը։

Խառատյանի գնահատմամբ՝ նոր Սահմանադրությունը առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում կարող է դառնալ Հայաստանի ներքաղաքական գլխավոր թեման։ Հիմնական հարցը լինելու է կառավարման առաջարկվող համակարգը, այդ թվում՝ նախագահի լիազորությունների հնարավոր փոփոխությունը։ Միաժամանակ, նրա համոզմամբ, գործող իշխանությունն արդեն այժմ կարող է ստորագրել համաձայնեցված խաղաղության պայմանագիրը և ապահովել դրա վավերացումը խորհրդարանում։

Անդրադառնալով Բաքվի քաղաքականությանը՝ կոնֆլիկտաբանը նշել է, որ Ալիևը շահագրգռված էր Հայաստանի գործող իշխանության վերընտրմամբ։ Նրա խոսքով՝ հունիսյան ընտրություններից առաջ Ադրբեջանը նվազեցրել էր սադրիչ հռետորաբանությունը, սակայն քվեարկությունից հետո առավելապաշտական թեզերը կրկին ակտիվացել են։ Խառատյանի գնահատմամբ՝ Բաքուն խոչընդոտում է Հայաստանի՝ տարածաշրջանային ենթակառուցվածքային և ինտեգրացիոն գործընթացներում չափազանց արագ ներգրավմանը։

Նրա խոսքով՝ հայ-թուրքական սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումն այս պահին ավելի իրատեսական են թվում, քան Ադրբեջանի հետ կարգավորումը։ Դրա համար անհրաժեշտ բոլոր նախադրյալներն առկա են, սակայն Անկարան շարունակում է հաշվի առնել Բաքվի կոշտ դիրքորոշումը։ Խառատյանի գնահատմամբ՝ խոչընդոտելով սահմանի բացմանը՝ Ադրբեջանը փաստացի նպաստում է Հայաստանում ռուսական ռազմական ներկայության պահպանմանը։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի գործին՝ Խառատյանն առաջարկել է այն դիտարկել նախևառաջ ներքաղաքական համատեքստում։ Նա նշել է խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության համախմբումը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի հետ կապեր ունենալը չի նշանակում, թե այդ ուժերը սեփական շահերն ու տեղական ռեսուրսները չունեն։

Վրաստանի հետ հարաբերությունների համատեքստում Խառատյանն առանձնացրել է Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցում Հայաստանի շահագրգռվածությունը։ Դա թույլ կտար նվազեցնել կախվածությունը Վերին Լարսի անցակետից։ Հայաստանի եվրոպական ինտեգրումը նա նույնպես դիտարկում է Վրաստանի հետ համատեղ։ Թեև Թբիլիսիի քաղաքական տարաձայնությունները եվրոպական գործընկերների հետ պահպանվում են, ինստիտուցիոնալ առումով Վրաստանն ավելի մոտ է Եվրամիությանը։ Այս համատեքստում Խառատյանը դրական է գնահատել պաշտոնական Երևանի դիրքորոշումը՝ երկու երկրների՝ դեպի Եվրոպա համատեղ առաջ շարժվելու վերաբերյալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։