Ռուսական զորքերը ապրիլի լույս 30-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինայի Խարկովի և Դնեպրի շրջաններին։ Խարկովում վիրավորվել է 45 մարդ, Դնեպրում 1 զոհ կա, հայտնում են տեղական իշխանությունները, գրում է Current time-ը։ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի տվյալներով՝ ռուսական բանակը քաղաքի վրա 16 անօդաչու թռչող սարքերով հարված է հասցրել։ «Վնասվել են բազմահարկ շենքեր և …

