Ատելության խոսքը շարունակում է մնալ Հայաստանում ամենահրատապ խնդիրներից մեկը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ ընդգծելով դրա վտանգավոր հետևանքները հասարակական և իրավական հարաբերությունների համար։ Անահիտ Մանասյանը շեշտեց, որ ատելության խոսքը խթանում է բազմաթիվ այլ հանցագործությունների և խտրականության տարածումը։ «Ընդհանրապես, ատելության խոսքի հետ կապված խնդիրը Հայաստանում միանշանակ ամենահրատապներից է, …

