Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։

