Փաշինյանից ավելի բախումնաստեղծ ուժ դժվար է գտնել․ ո՞վ ասաց՝ միայն Նիկոլն է խաղաղություն ուզում, մենք չենք ուզում․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ ԱՄՆ-ի մուտքը տարածաշրջան տնտեսական նախագծերով պատերազմի վտանգն էականորեն կնվազեցնի, և կարևոր է ՀՀ-ի համար, որ համաձայնագիրն իրագործվի։ Նա պնդում է, որ օգոստոսի 8-ին տեղի ունեցածը Փաշինյանը ծառայեցնելու է իր քաղաքական նպատակներին։

«Փաշինյանը խաղաղության գաղափարը վաճառելու է ժողովրդին, որ եթե խաղաղություն եք ուզում, ինձ ընտրեք։ Նա կօգտագործի ԱՄՆ-ում օգոստոսի 8-ին նախաստորագրումը»,- ասաց Նորայր Նորիկյանը։

Ըստ նրա՝ միայն Փաշինյանը չէ, որ կողմնակից է խաղաղության հաստատման․ «Փաշինյանից ուժեղ բախումնաստեղծ ուժ դժվար է գտնել․ ո՞վ ասաց՝ միայն Նիկոլն է խաղաղություն ուզում, իսկ մենք չենք ուզում»։

Քաղաքական գործիչը նաև մեղադրում է նախկին նախագահներին՝ իրենց գոյությամբ Փաշինյանի կառավարումն ամրապնդելու մեջ։

«Հեռացե՛ք, ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ո՞ւմ են պետք, որ իշխանության գան․ սպառել եք ձեզ, Փաշինյանին ուժեղացնում եք դուք։ Քոչարյա՛ն, Սարգսյա՛ն, հետ գաք, որ ի՞նչ անեք։ Ալիևին 20 տարի տվեցիք՝ ուժեղացավ, հաղթեց պատերազմում․ Արցախի՞ց եք խոսում։ Փաշինյանի պարտությունն է քաղաքական դաշտի հիվանդ լինելը։ Ընդդիմությունն էլ գոյություն չունի, ինքն էլ, լրջագույն ճգնաժամ է»,- նշեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան