Կապանում դեսպանաժողովի շրջանակներում անդրադարձ է կատարվել ՇՀԿ-ին ՀՀ անդամակցության հայտին, Ղազախստանի հետ ակտիվ երկխոսությանը

Լուրեր

25.11.2026 | 12:01
Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզին․ հրդեհվել են երկու նավթավերամշակման գործարանները
25.11.2026 | 12:00
Կոտայքում 2007-ի հողերի աճուրդների գործով երեք անձից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 մլն դրամ
25.11.2026 | 11:51
Կանանց նկատմամբ բռնությունը չի կարող արդարացվել ավանդույթներով կամ հասարակական ընկալումներով․ ՄԻՊ-ի ուղերձը
25.11.2026 | 11:39
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է վթարվել․ զոհվել է 5 զինծառայող
25.11.2026 | 11:30
CAS-ը Սենեգալի հավաքականին հռչակել է Աֆրիկայի գավաթի հաղթող
25.11.2026 | 11:20
ԱՄՆ դատարանը Huawei-ին մեղավոր է ճանաչել պատժամիջոցները խախտելու և առևտրային գաղտնիքներ գողանալու համար
25.11.2026 | 11:09
Պատգամավորներ Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 11:06
Գուկեշն ու Սինդարովը ոչ-ոքիով են մեկնարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 10:59
Հայաստանի 5 շրջանում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով մեքենաների համար
25.11.2026 | 10:46
Ռոնալդուն խփել է կարիերայի 987-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 10:42
Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է խաղաղության հասնել մինչև հունվար. Թրամփը պատասխանել է՝ «ժամկետներ չունի»
25.11.2026 | 10:34
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր․ հանձնարարականներ են տրվել
25.11.2026 | 10:25
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվել է 1,3 միլիոն եվրոյով
25.11.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 25-ի դրությամբ
25.11.2026 | 10:03
Վլադիմիր Վարդանյանը ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով կմեկնի Ստրասբուրգ․ օրակարգում դատական իշխանության տարանջատումն ու իրավունքի գերակայությունն են
Բոլորը
Կապանում ընթացող դեսպանաժողովի շրջանակներում կայացել է քննարկում ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հետ:Քննարկվել են Եվրասիական տարածաշրջանի երկրների հետ համագործակցության հարցեր: Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել ՀՀ-ՌԴ օրակարգային հարցերի։
«Ընդգծվել է ասիական և խաղաղ-օվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ ակտիվ քաղաքական երկխոսությունը, որի շնորհիվ հաջողվել է շոշափելի արդյունքներ ունենալ այդ թվում ռազմավարական բնույթի գործընկերությունների զարգացման ուղղությամբ։ Մտքեր են փոխանակվել առաջիկա շփումների օրակարգի շուրջ, մասնավորապես Չինաստանի, Ճապոնիայի և Հնդկաստանի հետ: Ի թիվս այլ հարթակների, անդրադարձ է կատարվել ՇՀԿ-ին ՀՀ անդամակցության հայտին:
Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ներուժի առավել արդյունավետ իրացման նպատակով քննարկվել են Կենտրոնական Ասիայի և հեռավոր Արևելքի երկրների հետ համագործակցության ուղղությամբ բացվող նոր հնարավորությունները։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Ղազախստանի հետ ակտիվ երկխոսությանը։
Նախարարի տեղակալ Սաֆարյանը կարևորել է նաև տնտեսական դիվանագիտության բաղադրիչի ակտիվացումը հատկապես հարավ-արևելյան Ասիայի երկների հետ հարաբերություններում։
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային առկա միտումների, փոխշահավետ և ռազմավարական գործընկերությունների զարգացման հեռանկարների շուրջ»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։