Ռուբիոն Ուկրաինայի ու եվրոպական երկրների ԱԳ նախարարների հետ ուկրաինական հարցն է քննարկել

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը մտադիր է շարունակել համագործակցությունը Կիևի ու եվրոպական երկրների հետ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ​​ջանքերի ոլորտում՝ բանակցությունների միջոցով կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար։ Այս մասին ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ, որը տարածվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի, մի շարք եվրոպական երկրների արտգործնախարարների և Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի միջև հեռախոսազրույցից հետո, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հաղորդագրությունից հետևում է, որ զրույցին մասնակցել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Լեհաստանի ու Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարներ Յոհան Վադեֆուլը, Ժան Նոել Բարոն, Էլինա Վալտոնենը, Անտոնիո Տայանին, Ռադոսլավ Սիկորսկին և Դեյվիդ Լամմին։

Անդրի Սիբիհայի խոսքով՝ «զրույցի հիմքը եղել են երկրների ղեկավարների միջև նախկինում կայացած շփումները, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Վաշինգտոն կատարած հաջող այցը, ինչպես նաև ազգային անվտանգության խորհրդականների աշխատանքը»։

«Ես փոխանցեցի Ուկրաինայի դիրքորոշումը, որ անվտանգության երաշխիքները պետք է լինեն կոնկրետ, իրավաբանորեն պարտադիր և արդյունավետ։ Դրանք պետք է լինեն բազմակողմանի, ներառյալ՝ ռազմական, դիվանագիտական, իրավական և այլ մակարդակներ։ Բոլորս կիսում ենք այն համոզմունքը, որ ուկրաինական բանակը նման երաշխիքների հիմնարար մակարդակն է, ուստի դրա առավելագույն ամրապնդումը մեր գլխավոր  առաջնահերթությունն է»,- գրել է ուկրաինացի դիվանագետը X սոցիալական ցանցում։

Սիբիհան ընդգծել է, որ Կիևը «պատրաստ է հետագա քայլեր ձեռնարկել խաղաղության ուղղությամբ» և պատրաստ է «առաջնորդների մակարդակով հանդիպումների՝ ցանկացած ձևաչափով և ցանկացած աշխարհագրական շրջանում»։

Միաժամանակ, նա կոչ է արել զգալիորեն խստացնել Մոսկվայի դեմ պատժամիջոցները և ամրապնդել Ուկրաինայի ներուժը, եթե Ռուսաստանը «շարունակի հրաժարվել խաղաղության ուղղությամբ նշանակալից, կառուցողական քայլեր ձեռնարկելուց»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի