Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ

Լուրեր

03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:22
Ավելի քան 150 նախագիծ, 30 հազար այցելու․ TOON EXPO-ն կանցկացվի նոյեմբերի 13-15-ը Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:16
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
03.11.2026 | 20:06
Փաշինյանը Բրյուսելում պատասխանել է Euronews-ի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:00
Իշխանությունն ասում է՝ ժամանակ չկա, Սահմանադրության նախագիծը հրապարակում ենք, բայց մեղադրեց խորհրդին․ հաշտ չենք դրա հետ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:52
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար
03.11.2026 | 19:40
«Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:25
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
03.11.2026 | 19:02
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանին հատուկ գործողության շրջանակում կանխել է ռուսական կողմից սադրանքը
03.11.2026 | 18:47
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
Բոլորը

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով այսօր կողմերը հանդես կգան եզրափակիչ ելութներով։ Օգոստոսի 15-ին սկսելով գործի քննությունը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանն աննախադեպ արագությամբ, ընդհուպ՝ նախապես նշանակված այլ դատական գործեր հետաձգելով, այսօր հասել է գործի գրեթե ավարտական փուլին։

Առաջինը եզրափակիչ ելույթ կունենա մեղադրանքի կողմը, որին անմիջապես կհաջորդեն պաշտպանական կողմի ելույթները։

Դատարանը նախորդ նիստերի ընթացքում քննության առարկա է դարձրել անազատության մեջ գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցի հարցն ու որոշել, որ նա կշարունակի կալանքի տակ մնալ։ Հետազոտվել են գործում առկա ապացույցները, այդ թվում՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրագիրը։ Չնայած պաշտպանական կողմի պնդումներին, որ այն պետք է անթույլատրելի ապացույց ճանաչվեր, դատարանը որոշել է, որ օրագիրը թույլատրելի ապացույց է։

Ինքը՝ Միքայել արքեպիսկոպոսը, ցուցմունք չի տվել․ օգտվել է լռելու իր իրավունքից։ Չի բացատրել, թե ինչ է նկատի ունեցել՝ ասելով, որ Հայաստանում պետք է ռազմական հեղաշրջում իրականացնել։ Փոխարենը նրա պաշտպանները բարձրացրել են այն հարցը, որ սրբազանի խոսքն իր մեջ բռնության կոչ չի պարունակել, ներկայացրել են փորձագետների կարծիքներ այն մասին, որ Աջապահյանի խոսքը գնահատողական դատողություն ու պատմողական նախադասություն է, ոչ թե կոչ։

Մեղադրանքի կողմն էլ հայտնել է, որ եզրափակիչ ելույթում անդրադառնալու է այն հարցին, թե մեղադրյալի աթոռին հայտնված բարձրաստիճան հոգևորականրի հատկապես ո՞ր խոսքն է ընկալվել որպես իշխանությունը զավթելու կոչ։

Նախնական և հիմնական դատալսումների ընթացքում քննարկված կարևորագույն հարցերից մեկն էլ եղել է այն, որ Միքայել  արքեպիսկոպոս Աջապահյանն առաջին անգամը չէ, որ խոսել է ռազմական հեղաշրջման մասին, սակայն նախկինում նրա խոսքը չի գնահատվել որպես հանցանք։ Ավելին, Դատախազությունը նրա՝ ավելի վաղ տված հարցազրույցներից մեկը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակում ստուգել է և համարել, որ դրանում առկա չեն հանցագործության հատկանիշներ։ Պաշտպանական կողմը բարձրաձայնել է այն մասին, որ նույն խոսքի համար այժմ Աջապահյանին փորձում են կրկին դատել, ինչն անթույլատրելի է։

Հիշեցնենք՝ ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության՝ «Գևորգ (Միքայել) Արտաշեսի Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ, հետևաբար, նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները՝ նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»։

«Քանի անգամ ասացի բացեիբաց՝ ռազմական հեղաշրջում ա պետք, պատերազմի օրերին ասացի և նախագահներին ասաի՝ Քոչարյանին և Սերժին: Ասացի՝ լավ, Դո՛ւք, պարոն նախագահ Քոչարյան, տասը տարի նախագահ եք եղել, դրանից առաջ մի տարի-երկու տարի էլ վարչապետ, չէ՞, էդքան տարի էլ Ղարաբաղի նախագահ, Դուք Ձեր կողմնակից, գաղափարակից ոչ մի գեներալ չունե՞ք, ո՛չ բանակում, ո՛չ ոստիկանությունում, ո՛չ ազգային անվտանգությունում, որ գան Ձեր կողքը կանգնեն և հեղաշրջում իրականացնեն։ Եթե իրենցով է։ Սե՛րժ, դու ավելի՝ տասը տարի նախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության նախարար, ազգային անվտանգության քարտուղար, էլ պաշտոն կա՞, որ չես տարել, հա, Շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Դու ոչ մի գեներալ քեզ նվիրված չունե՞ս, ո՛չ ոստիկանությունում, ո՛չ ազգային անվտանգությունում, ո՛չ բանակում, որ հելել ես փողոց պատիվ ունեմ-մատիվ ունեմ։ Ռեալ պոլիտիկը ինչի՞ մասին էր խոսում, էդ ռեալ պոլիտիկն է, չէ՞, որ ընտրությունով չի, հնարավոր չի սա փոխել։ Ո՞ւր եք գնացել ընտրության, ո՞ւր եք մտել ընտրության։ Նշանակում է՝ ձեր նպատակը փոխելը չի։ Բա ձեզանից լավ ո՞վ պիտի իմանա, որ սա ընտրությամբ չի փոխվի…»,- Gala TV-ին տված հարցազրույցում ասել է Աջապահյանը։

Մինչ այդ՝ 2020 և 2023 թվականներին է Միքայել արքեպիսկոպոսը ռազմական հեղաշրջում իրականացնելու անհրաժեշտության մասին նույնաբովանդակ հայտարարություններ արել, սակայն դրանց համար նրա նկատմամբ, ինչպես արդեն նշեցինք, քրեական հետապնդում չի հարուցվել։ 

Միայն այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի սկզբին սկսեց իր հրապարակային խոսքում թիրախավորել հոգևորականներին, իրավապահները հիշեցին Աջապահյանի՝ ավելի քան մեկ տարի առաջ տված հարցազրույցն ու վարույթ նախաձեռնվեց։ 

Այս վարույթը նախաձեռնելուց 4 օր անց՝ հունիսի 21-ին, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ռազմական հեղաշրջման անհրաժեշտության մասին խոսել է նաև News.am-ին տված հարցազրույցում՝ պատմելով, որ ինքը նախագահներ Քոչարյանին և Սարգսյանին պատերազմի օրերին բազմիցս ասել է հեղաշրջման անհրաժեշտության մասին։ Այս հարցազրույցից 4 օր անց՝ հունիսի 25-ին, ձերբակալվել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ Հայաստանում ահաբեկչություն և իշխանությունը զավթելը նախապատրաստելու կասկածանքով, նրան մեղադրանք են ներկայացրել և կալանավորել։ Դրանից մեկ օր անց՝ հունիսի 26-ին, քրեական հետապնդում է հարուցվել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ, նա նույնպես ձերբակալվել է, ապա կալանավորվել։ 

Դատախազությունից հայտնում են, որ Միքայել սրբազանը 2025-ի հունիսի 21-ին տված հարցազրույցում, ըստ էության, հաստատել է 2024-ին իր արած հայտարարությունները։ 

«Սա վկայում է այն մասին, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն, որը տեղի է ունեցել շարունակաբար, հետևողականորեն՝ օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները»,- հայտնել են Դատախազությունից։

Արաքս Մամուլյան