Հայաստանի հանրային ռադիոընկերության նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ դատավարական փաստաթուղթ կեղծելու և դատարան ներկայացնելու համար։ ՔԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հայաստանի հանրային ռադիոընկերության նախկին գործադիր տնօրեն Գ․Խ․-ն, ցանկանալով …

