Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային անդրադարձել է Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հարցին։ «Մենք լավ հարաբերություններ ունենք Պակիստանի և Հայաստանի հետ, և մենք դրական ենք գնահատում այս զարգացումը։ Հույս ունենք, որ մեր երկու հարևանների միջև հարաբերությունների հաստատումը կամրապնդի տարածաշրջանի երկրները»,-հայտարարել է Բաղային։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Չինաստանում ՇՀԿ …

