Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը այսօր հայաթափված Ստեփանակերտում անցկացված Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում են անցկացրել։ Թուրքիայի նախագահականի հաղորդակցության բաժնի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։ «Նախագահ Էրդողանն ընդգծել է Իրանի և Իսրայելի միջև փաստացի հրադադարը երկարատև հանգստության վերածելու …

