ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության և քաղաքացիական հասունության մակարդակը: Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ: Այն մեր ինքնության, արժանապատվության և ազատության արտահայտումն է: Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ …

