Փարիզում ավարտվել է Ուկրաինայի հարցով «կամավորների կոալիցիայի» հանդիպումը. առաջիկայում սպասվում է զանգ Թրամփին  

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Փարիզում ավարտվել է  Ուկրաինայի հարցով «կամավորների  կոալիցիայի» հանդիպումը։ Այս մասին Европейская правда-ի թղթակցին հայտնել են Ելիսեյան պալատից։

Հաղորդվում է, որ սեպտեմբերի 4-ին Փարիզում անցկացված հանդիպումն ավարտվել է և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Ելիսեյան պալատը։ Առջևում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի նախապատրաստական ​​հանդիպումն է, որը նախատեսված է Կիևի ժամանակով ժամը 15:00-ին։ Հանդիպմանը մասնակցել են Եվրոպայի և աշխարհի այլ մասերի ավելի քան 30 երկրների ներկայացուցիչներ։ Անձամբ ներկա են եղել ԵՄ վեց առաջնորդներ, ԵՄ ղեկավարությունը և Ուկրաինայի նախագահը, իսկ մնացածը միացել են տեսակապի միջոցով։

Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Թրամփի հետ զրույցին կմասնակցեն այն եվրոպացի առաջնորդները, որոնք օգոստոսի 18-ին մեկնել էին Վաշինգտոն, Ուկրաինայի նախագահը գնացել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթի Ուիթկոֆի հետ հանդիպման, ԵՄ առաջնորդները, իրենց հերթին, համատեղ ճաշ կունենան, բայց ժամը 15:00-ին բոլորը կհավաքվեն Թրամփին զանգահարելու համար:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  կոալիցիայի հանդիպումից առաջ հայտարարել էր, որ դաշնակիցներն ավարտել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ աշխատանքները և այժմ պատրաստ են քաղաքական հաստատմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի