Կարևոր է խաղաղության պայմանագրի ստորագրումը և վավերացումը․ԵՄ-ն պատրաստ է ՀՀ-ին ու Ադրբեջանին լրացուցիչ աջակցություն տրամադրել

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպայի խորհրդում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև Սպիտակ տանը նախագահ Թրամփի ներկայությամբ կնքված համաձայնագիրը, որը «նշանակալի առաջընթաց է տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ դնելու գործում»։

Ըստ պատվիրակության՝ այժմ կարևոր է ապահովել համաձայնեցված քայլերի ժամանակին իրականացումը, մասնավորապես, խաղաղության պայմանագրի ստորագրումը և վավերացումը։

«Անցյալ տարվա մարտին խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ Հայաստան-Ադրբեջան երկկողմ բանակցությունների ավարտից հետո սա կարևոր և վճռական քայլ է դեպի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի։Համաձայնեցված քայլերի իրականացումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի ընդհանուր խաղաղ զարգացման վրա և կնպաստի հակամարտությունների ժառանգությամբ բաժանված հասարակություններին մոտեցնելուն կայուն խաղաղության և համատեղ բարգավաճման»,-ասվում է հայտարարության  մեջ։

ԵՄ-ն նշում է այս կարևոր ընթացքի պահպանումը՝ հաշվի առնելով նաև Եվրոպայի խորհրդի  գլխավոր քարտուղար Բերսեի կողմից հաստատված այն փաստը, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին, քանի որ նրանք  շրջում են իրենց համատեղ պատմության այս էջը։

«ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և տարիներ շարունակ աշխատել է երկու կողմերի և մեր միջազգային գործընկերների հետ՝ երկարատև խաղաղության պայմաններ ստեղծելու համար: Մենք շարունակում ենք պատրաստ լինել գործընկերների հետ համագործակցել լիարժեք կարգավորման ուղղությամբ՝ տրամադրելով լրացուցիչ աջակցություն և փորձագիտություն, այդ թվում՝ հաջորդ քայլերի գործնական իրականացման համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարությանը միացել են Ալբանիան, Անդորրան, Բոսնիա և Հերցեգովինան, Վրաստանը, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Մոնակոն, Մոլդովան, Չեռնոգորիան, Նորվեգիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սան Մարինոն, Սերբիան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի