Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ բանակցություններից հետո խոսել է ռազմագերիների խոշոր փոխանակումից հետո ուկրաինական և ռուսական պատվիրակությունների ղեկավարների միջև հեռախոսազրույցի մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինական պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը: Հանդիպման միակ իրական …

