ԿԽՄԿ-ն սեպտեմբերի 3-ին կփակի իր ներկայացուցչությունն Ադրբեջանում

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի կառավարության որոշմամբ՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) 2025 թվականի սեպտեմբերի 3-ին կփակի իր ներկայացուցչությունը երկրում։ Այս մասին հայտնել է ԿԽՄԿ-ն՝ ի պատասխան ադրբեջանական լրատվամիջոցների հարցման։

Նշվում է, որ Կարմիր Խաչը, համաձայն իր մանդատի և Ժնևի կոնվենցիաներով ստանձնած Ադրբեջանի պարտավորությունների, կշարունակի համագործակցել երկրի իշխանությունների հետ՝ միջազգային մարդասիրական իրավունքով պաշտպանված անձանց աջակցություն ցուցաբերելու համար։

«Մենք մտադիր ենք շարունակել երկխոսությունը մարդասիրական դիվանագիտության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հումանիտար հարցերի շուրջ»,- ասվում է հայտարարության մեջ։

ԿԽՄԿ Ադրբեջանի գրասենյակի ղեկավար Դրագանա Կոիչն օգոստոսի 1-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ կազմակերպության ադրբեջանական գրասենյակը սեպտեմբերի սկզբին կդադարեցնի գործունեությունը։

Հավելենք, որ Կարմիր Խաչը միակ միջազգային կառույցն է, որի աշխատակիցներն արցելում էին Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի