Էրդողանը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ որևէ տարաձայնություն չկա

Լուրեր

04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրուցում անդրադարձել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցին։

«Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասը կհասնի այն խաղաղությանը, որին ձգտում է։ Սպիտակ տանը ստորագրությունները, անկասկած, արագացրել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ադրբեջանն ու Հայաստանը զգալիորեն հաղթահարել են խաղաղության ճանապարհին առկա խոչընդոտները և հասել են վերջնական փուլին»,- ասել է Էրդողանը։

Էրդողանը հիշեցրել է, որ մանրամասն բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ նշելով, որ երկու հանդիպումներում էլ տեսել է, որ Ալիևն ու Փաշինյանը նույն կարծիքին են և նույն ուղղությամբ են նայում։

Ընդգծելով, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցի վերաբերյալ որևէ խնդիր կամ տարաձայնություն չկա, Թուրքիայի նախագահն ասել է, որ Ալիևն այս հարցում շատ ավելի վստահ է։

«Հատկապես, ԱՄՆ կատարած իրենց այցի ժամանակ տեղի ունեցած այդ հանդիպումը վճռորոշ գործոն էր այս հարցի շուրջ նրանց ձեռնարկած քայլերի համար։ Խաղաղության հաստատմամբ մեր տարածաշրջանում ցամաքային և երկաթուղային ճանապարհները, ինչը շատ կարևոր է, կակտիվանան, սահմանային դարպասները կբացվեն, և շատ ոլորտներ, մասնավորապես, առևտուրը, դրական ազդեցություն կունենան։ Մեզ վրա, հավանաբար, նույնպես այն դրական ազդեցություն կունենա։ Տարածաշրջանային երկրները նույնպես կշահեն համագործակցության նոր հնարավորությունների օգտագործումից։ Ռուսաստանը և Իրանը նույնպես ապագայում կհասկանան, որ իրենց մտահոգություններն անհիմն են»,- հայտարարել է Էրդողանը։

Նշենք, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերով որևէ «Զանգեզուրի միջանցք» չկա։ Դրանցում նշվում է «Թրամփի երթուղու» (TRIPP) մասին։

Հիշեցնենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում նախօրեին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։

Թուրքիայի նախագահը հանդիպում է անցկացրել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի