Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն դեմ չէ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը․ այլ հարց է ՆԱՏՕ-ն

Լուրեր

07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Չինաստանում հանդիպմանը հայտարարել է, Բրատիսլավան «շատ կոշտ» է արձագանքում Ռուսաստանի տարածքում գտնվող «Դրուժբա» նավթատարի վրա Ուկրաինայի հարձակումներին։ Նա ասել է, որ այս հարցը կբարձրացնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ իր առաջիկա հանդիպման ժամանակ, որը նախատեսված է ուրբաթ Ուժգորոդում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սլովակիայի վարչապետը պատրաստվում է նաև Զելենսկիի հետ քննարկել Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին։

Հանդիպման ընթացքում Պուտինը մի շարք հայտարարություններ է արել Ուկրաինայի վերաբերյալ։

«Այստեղ կան տարբերակներ՝ ապահովելու Ուկրաինայի անվտանգությունը հակամարտության ավարտի դեպքում։ Սա նաև մեր քննարկման թեման էր Անքորիջում։ Եվ ես կարծում եմ, որ այստեղ կա կոնսենսուսի հասնելու հնարավորություն»,- ասել է նա։

Ռուսաստանի նախագահը նկատի ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ալյասկայում վերջերս կայացած իր հանդիպումը։ Ուկրաինան և դրան աջակցող եվրոպական երկրները պնդում են, որ եթե պատերազմն ավարտվի, Կիևը պետք է ստանա անվտանգության հստակ երաշխիքներ, որոնք կարող են ներառել Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորքերի ներկայությունը։ Մոսկվան կտրականապես դեմ է Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայմանը և ասում է, որ ինքը պետք է ստանա անվտանգության երաշխիքներ։

«Ինչ վերաբերում է Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, մենք երբեք դեմ չենք եղել դրան։ Այլ հարց է ՆԱՏՕ-ին անդամակցությունը, այստեղ խոսքը Ռուսաստանի Դաշնության անվտանգության ապահովման մասին է, և ոչ միայն այսօր»,- ասել է Պուտինը։

Նա նաև նշել է, թե Ռուսաստանը ստիպված էր արձագանքել այն փաստին, որ ՆԱՏՕ-ն փորձում էր գրեթե ամբողջ հետխորհրդային տարածքը վերցնել իր հովանու ներքո։ Պուտինը ընդգծել է, թե Ռուսաստանի գլխավոր նպատակը, այդ թվում՝ ուկրաինական հակամարտության մեջ, իր շահերի պաշտպանությունն է։

«Որովհետև մեդալի մյուս կողմն այն է, որ ՆԱՏՕ-ի օգնությամբ փորձ է արվում կլանել գրեթե ամբողջ հետխորհրդային տարածքը։ Մենք ստիպված էինք արձագանքել դրան»,- ասել է ՌԴ նախագահը։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ֆիցոյի հետ հանդիպմանը Պուտինը Սլովակիային առաջարկել է՝ սկսել Ուկրաինայի էներգետիկ շրջափակումը և դադարեցնել Կիևին գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը:

«Ուկրաինան զգալի ծավալի էներգետիկ ռեսուրսներ է ստանում Արևելյան Եվրոպայի իր հարևանների միջոցով։ Անջատեք նրանց գազի մատակարարումը, որը հակառակ ուղղությամբ է գնում, անջատեք նրանց էլեկտրաէներգիայի մատակարարումը, և նրանք անմիջապես կհասկանան, որ իրենց վարքագծի համար կան որոշակի սահմանափակումներ այլ մարդկանց շահերի խախտման ոլորտում»,- ասել է Պուտինը։

Ֆիցոն իր հերթին խոստացել է, որ Սլովակիան ԵՄ-ում կքվեարկի 2027 թվականից Ռուսաստանից նավթի և գազի փոխադրումը դադարեցնելու դեմ։

Հավելենք նաև, որ Սլովակիայի և Ուկրաինայի միջև հարաբերությունները բարդանում են  նրանով,  որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից «Դրուժբա» նավթամուղի վրա հարձակումները, որի միջոցով ռուսական նավթը շարունակում է հոսել դեպի Կենտրոնական Եվրոպա, պարբերաբար հանգեցնում են մատակարարումների ժամանակավոր ընդհատումների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի