Բաքուն հայտնում է, որ ԵԱՀԿ Մշտական խորհուրդը Մինսկի գործընթացը և դրան կից կառույցների գործունեությունը դադարեցնելու որոշում է ընդունել

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

2025 թվականի սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մշտական ​​խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցների գործունեությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Որոշման համաձայն, որը հիմնված է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների համատեղ նամակի վրա, որը ուղղված էր ԵԱՀԿ գործող նախագահին 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպման շրջանակներում՝ ԱՄՆ նախագահի մասնակցությամբ, 2025 թվականի սեպտեմբերի 1-ից դադարեցվում են ԵԱՀԿ Մինսկի գործընթացի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ Մինսկի համաժողովի շրջանակներում քննարկվող հակամարտության վերաբերյալ, ինչպես նաև Բարձր մակարդակի պլանավորման խմբի գործունեությունը, հաղորդում է ադրբեջանական գերատեսչությունը։

ԵԱՀԿ քարտուղարությանը հանձնարարվել է ավարտել նշված կառույցների փակման հետ կապված բոլոր կազմակերպչական և տեխնիկական հարցերը ոչ ուշ, քան 2025 թվականի դեկտեմբերի 1-ը։

Նշվում է, որ որոշմամբ նաև ուժը կորցրած և անվավեր են ճանաչվում ԵԱՀԿ շրջանակում հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող նախկինում ընդունված բոլոր փաստաթղթերը։

Այսպիսով, հակամարտության կարգավորման նպատակով նախկինում ստեղծված բոլոր ինստիտուտները ճանաչվում են որպես արդիականությունը կորցրած՝ հակամարտության կարգավորումից հետո ստեղծված նոր իրավիճակի պատճառով, և դրանք փակելու որոշումն ընդունվել է ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունների կողմից, և ինստիտուտները պաշտոնապես փակվել են։

«Այս որոշման ընդունումը վկայում է նախկինում օկուպացված տարածքների նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան վերահսկողության և տարածքային ամբողջականության վերականգնման միջազգային ճանաչման և հայ-ադրբեջանական հակամարտության ավարտի, ինչպես նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման մասին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։

Նշվում է, թե Ադրբեջանը կշարունակի «հետևողականորեն պաշտպանել իր սկզբունքային դիրքորոշումը՝ հիմնված միջազգային իրավունքի վրա՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման նպատակով»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի