Վրաստանի նախագահը Թրամփին բաց նամակ է հղել՝ դժգոհելով, որ նպաստել է ՀՀ-Ադրբեջան համաձայնագրի ստորագրմանը, սակայն ոչինչ չի անում Վրաստանի մասով

Լուրեր

07.09.2026 | 17:00
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
Բոլորը

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին, որի լեգիտիմությունը չեն ճանաչում ընդդիմությունը և հասարակության մի մասը, բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, փոխանցում է Эхо Кавказа-ն։

Նամակում խոսվում է «Խորքային պետության» (Deep State) մասին, որին իշխող «Վրացական երազանք»-ը վաղուց մեղադրում է Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու և Արևմուտքի հետ նրա հարաբերությունները վատթարացնելու փորձերի, ԱՄՆ ներկայիս վարչակազմի կողմից Վրաստանի նկատմամբ անբավարար ուշադրության մասին, ինչը «զարմանք է առաջացնում վրացական հասարակության մեջ», ինչպես նաև երկրների միջև ռազմավարական գործընկերությունը վերականգնելու անհրաժեշտության մասին։

Նշվում է, որ Ղավելաշվիլին իր խորին հարգանքն է հայտնել Դոնալդ Թրամփի նկատմամբ և հույս, որ նրա նախագահությունը «կհզորացնի Միացյալ Նահանգները և կբերի ավելի մեծ բարգավաճում ամերիկյան ժողովրդին, ինչպես նաև ավելի մեծ խաղաղություն, հանգստություն և բարգավաճում ամբողջ աշխարհին»։

Այնուհետև Միխեիլ Ղավելաշվիլին ամերիկյան առաջնորդին հիշեցրել է, որ ԱՄՆ-Վրաստան «ռազմավարական գործընկերությունը չեղարկվել է Բայդենի վարչակազմի կողմից» Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո մի քանի շաբաթ անց՝ նրա երդմնակալությունից առաջ, «որպես անարդար, կոպիտ և ագրեսիվ քաղաքականության մաս, որը նա վարել է բազմաթիվ ինքնիշխան պետությունների նկատմամբ»։

Նա նաև գրել է, որ իր նախագահության մի քանի ամիսների ընթացքում Դոնալդ Թրամփը սերտ հարաբերություններ է հաստատել Վրաստանի բոլոր հարևան երկրների հետ, «հաջողությամբ նպաստել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ակտիվորեն համագործակցում է Թուրքիայի իշխանությունների հետ և նույնիսկ վերականգնել գործընկերային հարաբերությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն այս ֆոնին նա ոչինչ չի ասել Վրաստանի մասին»։

Նամակն ավարտվում է՝ հույսով, որ ԱՄՆ վարչակազմի վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ կփոխվի։

«Կարևոր է, որ վրաց ժողովրդի ընկալման մեջ Միացյալ Նահանգները կապված լինի ոչ թե «Խորքային պետության», այլ ուժեղ ամերիկացի նախագահի հետ, ոչ թե խաղաղությունը խաթարելու և իրավիճակն անկայունացնելու մշտական ​​փորձերի, այլ խաղաղության և կայունության հետ, ոչ թե գենդերային և ԼԳԲՏ քարոզչության, այլ ավանդական արժեքների նկատմամբ հարգանքի հետ»,- գրել է Վրաստանի նախագահը։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ Դոնալդ Թրամփին բաց նամակ էր հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ դժգոհելով, որ ԱՄՆ վարչակազմն անտեսում է Թբիլիսիին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի