«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումներն այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 27-ին և 28-ին՝ «Ժառանգություն և ճարտարապետություն» խորագրով: Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ ԿԳՄՍ նախարարության, արդեն 25-րդ տարին է՝ միանում է համաեվրոպական այս միջոցառմանը։ «Երկու օրվա ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություններ իրենց հարկի տակ կհյուրընկալեն այցելուներին, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ, ցուցադրություններ, բանախոսություններ, արշավներ դեպի …

