Ֆրանսիան լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ վերջնական խաղաղության հասնելու և խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Տիրանայում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի լիագումար նիստում։ «Ես հավատում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ամեն ինչ կավարտվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, և ես ուզում եմ Նիկոլին [ՀՀ վարչապետ …

