Մի շարք հարկ վճարողներ, հատուկ պահվող շտեմարանի միջոցով թաքցրել են 34 մլրդ դրամի ստվերային շրջանառություն

Լուրեր

06.12.2025 | 16:13
Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը. Արմեն Գրիգորյան
06.12.2025 | 15:55
Հայ ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքել ԲԱՏԷ-ի հետ
06.12.2025 | 15:29
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
06.12.2025 | 15:08
Մահացել է վիրաբույժ Արտավազդ Սահակյանը
06.12.2025 | 14:53
Հրանտ-Լեոն Ռանոսը տևական ընդմիջումից հետո խաղացել է Բունդեսլիգայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 14:41
Հայաստանի դեսպանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում
06.12.2025 | 14:15
Ժաննա Անդրեասյանը Լեհաստան կգործուղվի
06.12.2025 | 13:49
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերում
06.12.2025 | 13:22
Գուգարաց թեմի քահանաները հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ կաթողիկոսի
06.12.2025 | 13:05
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է The AI Economy and the Future of Work պանելային քննարկմանը
06.12.2025 | 12:53
Փաշինյանը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակել
06.12.2025 | 12:34
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 12:20
Բացի մեր թեմի հոգևորականներից, եթե որևէ մեկը Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է․ Շիրակի թեմի հայտարարությունը
06.12.2025 | 12:16
Ամերիկյան ինդեքսներն աճել են
06.12.2025 | 11:55
Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ
Բոլորը

Բացահայտել է ավելի քան 34 մլրդ դրամի ստվերային շրջանառություն։

«Այսպես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ ՀՀ քաղաքացի Տ․ Մ․-ն հիմնադրել է ՍՊ ընկերություն, որի անվամբ իրականացնում է հաշվապահական հաշվառման ծրագրերի և կառավարման համակարգերի ստեղծման, տվյալների պահոցների պահպանման և այդ ծրագրերի սպասարկման աշխատանքներ։ Նույն տեղեկությունների համաձայն, ընկերությունը մի շարք հարկ վճարողների հետ նախօրոք ձեռքբերված փոխադարձ համաձայնություններով, ինչպես նաև հարկ վճարողների պատվերների հիման վրա, մշակել և ստեղծել են առևտրային և հաշվապահական հաշվառման ծրագրեր: Այդ ծրագրերում դիտավորությամբ ներդրվել են պայմաններ և հատուկ գործիքներ հարկ վճարողների կողմից իրական շրջանառությունները և հարկվող օբյեկտները թաքցնելու համար։ Այդ նպատակով, սպասարկվող առևտրի կետերում հսկիչ-դրամարկղային մեքենաներն ինտեգրվել են արտաքին առևտրային ծրագրերին և գեներացվող ֆիսկալ հասույթները ՊԵԿ տեղեկատվական բազա են ուղարկվել հենց այդ ծրագրերի միջոցով։

Ձեռնարկվել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել են ընկերության գործունեության ստույգ վայրերը, նույնականացվել են բոլոր աշխատակիցները, որից հետո գրասենյակները և աշխատակիցները տևական ժամանակ վերցվել են օպերատիվ հսկողության տակ։ Պարզվել են յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքային պարտականությունները, լիազորությունները և դերակատարումը՝ առևտրային և հաշվապահական հաշվառման ծրագրերի ստեղծման և հետագա սպասարկման գործում։

Ընկերությունը, մեծամասամբ դեղատնային և բժշկական սպասարկման ոլորտում գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողների համար, փոխադարձ համաձայնությամբ, ստեղծել է առևտրային և հաշվապահական հաշվառման այնպիսի ծրագրեր, որոնցում ներդրված հատուկ գործիքների միջոցով հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման արդյունքում, ձևավորվող իրացման շրջանառության մի մասը չի ներառվել հարկվող շրջանառության մեջ: Այս կերպ հնարավորություններ և պայմաններ են ստեղծվել ստվերային շրջանառության առանձնացված հաշվառում վարելու համար։ Ընդ որում, ընկերության կողմից ստեղծված ծրագրային ապահովումը նաև հնարավորություն է ընձեռել հսկիչ-դրամարկային մեքենաներում մուտքագրման և հարկային մարմին ուղարկման ենթակա ապրանքների իրական անվանացանկը փոխարինելու այլ ապրանքներով։ Պարզվել է, որ ՍՊԸ-ի առևտրային ծրագրերի տվյալների բազայի մի մասը պահպանվում է այլ վայրում գործող մեկ այլ ՍՊ ընկերության մոտ։
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ նման հանցավոր գործելաոճով, դեղատնային և բժշկական սպասարկման ոլորտում գործող 9 հարկ վճարողի կողմից պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 2,9 մլրդ դրամի վնաս։ Որոշ դեղատների կողմից իրացվել են մի քանի տասնյակ անվանումներով ՀՀ-ում չթույլատրված և չգրանցված դեղամիջոցներ։

Առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության և ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները համատեղ մի շարք հասցեներում միաժամանակ կատարել են խուզարկություններ, որոնց արդյունքում առգրավվել են նախաքննությանը անհրաժեշտ իրերը ու փաստաթղթերը։
Մասնավորապես, ընկերության սերվերային համակարգից վերցվել են առևտրային ծրագրերում առկա ավելի քան 53 հարկ վճարողի վաճառքների վերաբերյալ տեղեկատվություն, իսկ տվյալների պահպանությունը ստանձնած ընկերությունից վերցվել են առևտրային ծրագրերի բազաները։
Միաժամանակ, վարութային գործողությունների արդյունքում զննվել է առգրավված տվյալների շտեմարանը (սերվերը), որի արդյունքում վեր են հանվել մի շարք հարկ վճարողների վաճառքներից ձևավորված իրական հասույթները։

Տվյալների համալիր վերլուծությամբ պարզվել է, որ մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից առանց ՀԴՄ կտրոնների և համապատասխան հաշվարկային փաստաթղթեր տրամադրելու արդյունքում թաքցվել է շուրջ 34 մլրդ․ դրամի իրացման շրջանառություն, չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել շուրջ 10 մլրդ դրամ հարկ։ Ընդ որում հարկ է նշել, հայտնաբերված հարկի գումարները դեռ էապես ավելանալու միտում ունեն, քանի որ առգրավված տվյալների շտեմարանը զննվել է ոչ ամբողջ ծավալով, ներկայումս ուսումնասիրությունները շարունակվում են չվճարված հարկի վերջնական չափը հստակեցնելու նպատակով:

Քրեական վարութի շրջանակում, մեկ ընկերության անվամբ գործող 61 դեղատներում, ինչպես նաև քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ վայրերում, դատարանի որոշումների հիման վրա, օրենքով սահմանված կարգով իրականացվել են խուզարկություններ։ Արդյունքում, հայտնաբերվել և առգրավվել են քրեական վարույթով կարևոր նշանակություն ունեցող առարկաներ և փաստաթղթեր, միաժամանակ վարութային գործողությունների շրջանակներում կասեցվել են դեղատների գործունեությունը:

Տվյալ ընկերության կողմից, վարութային գործողությունների արդյունքում, արդեն իսկ ներկայացվել է ճշտված հարկային հաշվարկներ: Առաջացել է 1 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ, որից վերականգնվել է 350 մլն դրամը։

Նախաքննությունը և հետաքննությունը շարունակվում են, իրականացվում են վարույթային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները, հանցավոր խմբի կազմում ներգրաված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պաճառված վնասը ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ։

Պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարող սուբեկտներին հորդորում է զերծ մնալ հաշվապահական հաշվառման փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ ներառելուց։ Այդ նպատակով չկիրառել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ, չմիջամտել հսկիչ-դրամարկղային մեքենայի բնականոն աշխատանքին։ Նշենք, որ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողական է լինելու հարկային մարմին ներկայացվող հաշվարկ հաշվետվություններում արտացոլված եկամուտների և ծախսերի արժանահավատությունը պարզելու հարցում։

Հարկեր չվճարելու դիտավորությամբ նման հանցավոր մեխանիզմներ ստեղծելու դեպքում ՊԵԿ-ը հիշեցնում է, որ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ»,- ասված է հաղորդագրությունում։