Հայկ Սարգսյանը պահանջում է հերքել ԶԼՄ հրապարակումն այն մասին, թե ինքնասպան եղած գործարար Կարեն  Գասպարյանի հետ խնդիրներ է ունեցել

Լուրեր

04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Հայկ Սարգսյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Հայելի ակումբ»-ի։ Պահանջում է հրապարակայնորեն հերքել  «hayeli․am» լրատվական կայքում և համանուն ֆեյսբուքյան էջում օգոստոսի 19-ին  հրապարակված «Ինչ կապ ունի երեկ մահացած Բրավոյի Կարենը Հայկ Սարգսյանի հետ» վերնագրով հոդվածում Հայկ Սարգսյանին վերաբերվող տեղեկությունն՝ ամբողջությամբ։ Ըստ պատգամավորի՝ հոդվածում տեղ գտած տեղեկություններն ամբողջությամբ զրպարտություն են,  իրականությանը չեն համապատասխանում։ Պատգամավորը պահանջում է նաև պատասխանողից բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում և 500․000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին  Երևանի Դեմիրճյան փողոցում հայտնաբերվել է գործարար Կարեն Գասպարյանի դին (հայտնի է Բրավոյի Կարեն անունով): Իրավապահները  գործարարի դին հայտնաբերել են նրա մեքենայի սրահում՝ ձեռքին՝ ատրճանակ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։

Այս դեպքից հետո «Հայելի» ակումբը գրել է այն մասին, որ ՝ Կարեն Գասպարյանը վերջերս խնդիրներ է ունեցել Հայկ Սարգսյանի հետ, ավելին, նրա հետ եղել է դատական քաշքշուկների մեջ։

 

Արաքս Մամուլյան