Թբիլիսին ռազմավարական գործընկերություն ունի երեք հարևանների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ․ Վրաստանի ԱԳ նախարար

Լուրեր

25.11.2026 | 14:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը՝ էսկալացիայի սպառնալիքի պատճառով
25.11.2026 | 14:45
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում․ Բայրամով
25.11.2026 | 14:37
Տեսե՞լ եք Փաշինյանը ինչպես էր 2 տարի առաջ հերքում այսօրվա Փաշինյանին՝ հռչակագիրը տարածքի պահանջ չունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 14:26
Հաքերները կոտրել են ԿՀՎ-ի ու ամերիկյան ևս երկու հատուկ ծառայությունների՝ բաց տվյալների վերլուծության համար օգտագործվող համակարգը․ NYT
25.11.2026 | 14:17
Ֆրանսիացի թենիսիստին 4 տարվա որակազրկում է սպառնում դոպինգ ստուգում անցնելուց հրաժարվելու համար
25.11.2026 | 14:09
Առատ ձյան պատճառով որոշ մեքենաների համար փակ է Ջերմուկի և Սիսիանի խաչմերուկների միջև ճանապարհը
25.11.2026 | 14:00
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի մարզի բնակիչների մի մասը մնացել է առանց էլեկտրականության
25.11.2026 | 13:52
Հայաստանում սպասվում է ձյուն և թաց ձյուն․ օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով
25.11.2026 | 13:44
Մբապեն հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը տվել է թիմակցին
25.11.2026 | 13:33
Էս Սահմանադրությամբ վաղը ցանկացած ցույց անողի կարող են զրկել քաղաքացիությունից․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 13:24
Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ․ Ալիև
25.11.2026 | 13:16
Դավիթ Սանասարյանը վերջնական արդարացվեց. դատական երեք ատյանն էլ նրան մեղավոր չի ճանաչել
25.11.2026 | 13:08
«Երևի մտածում են՝ սրանով Քոչարյանը կարող է կալանավայրից զանգի ասի՝ «վեց ձայնը տվե՛ք»․ Լևոն Քոչարյանը՝ Սահմանադրության նախագծի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 12:57
Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, թե Իրանը քիմիական զենք է մշակում՝ զգուշացնելով հնարավոր հարվածի մասին
25.11.2026 | 12:45
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորված է մինչև հունվար
Բոլորը

Երբ խոսում ենք համաշխարհային անվտանգության մասին, նախևառաջ, պետք է սկսենք խոսել մեր հարևանների հետ հարաբերությունների մասին։ Մեր հարևանների հետ հարաբերությունները մեզ համար գերակա խնդիր են։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին վրացական Առաջին ալիքի եթերում։

«Վրաստանը ռազմավարական գործընկերություն ունի երեք հարևանների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ։ Երեք երկրների հետ հարաբերություններն էլ մեզ համար շատ արժեքավոր են։ Հիշում եք, որ Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ Թբիլիսին էր այն վայրը, որտեղ տեղի ունեցավ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև առաջին հանդիպումը։ Դա շատ հետաքրքիր առաջին հանդիպում էր։ Վստահ եմ, որ այս ձևաչափով, և ոչ միայն այս ձևաչափով, մեր հարաբերությունները կզարգանան։ Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի տարածաշրջանի համար կարևոր հարցերը, տարածաշրջանի անվտանգության համար կարևոր հարցերը քննարկվեն մեր կողմից, և մենք մասնակից լինենք այս գործընթացին»,- ասել է նա։

Վրաստանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ մի շարք այցելություններ են տեղի ունեցել Թուրքիա, և Անկարայի հետ  հարաբերությունները նույնպես շատ կարևոր են Թբիլիսիի համար, Թուրքիան տարածաշրջանում կարևոր խաղացող և կարևոր գործընկեր է։

Նրա խոսքով՝ Վրաստանը մի շարք կարևոր նախագծեր է իրականացրել Ադրբեջանի և Թուրքիայի հետ եռակողմ համագործակցության ձևաչափով, ինչն ապացուցում է, որ երկրները բարիդրացիական, բարեկամական հարաբերությունների միջոցով կարող են օգտակար նախագծեր իրականացնել ոչ միայն իրենց երկրների, այլև ավելի լայն տարածաշրջանի համար։

«Սա հաստատում է, որ մենք ունենք ներուժ իրականացնելու մեր երկրների համար օգտակար նախագծեր՝ բարիդրացիական, բարեկամական հարաբերությունների միջոցով, ինչը կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար։ Այս տարածաշրջանն արդեն ներառում է Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի երկրները, որոնց համար կարևոր են նաև մեր տարածաշրջանի անվտանգությունն ու համագործակցությունը»,- հայտարարել է Բոճորիշվիլին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի