Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում Հայկ Խլոյանը (97 կգ) նվաճեց արծաթե մեդալ։ Մինչև 23 տարեկանների աշխարհի գործող չեմպիոնը մրցաշարի ընթացքում տարավ 4 հաղթանակ, որոնցից 2-ը՝ ժամանակից շուտ։ Եզրափակչում Խլոյանը 1։3 հաշվով զիջեց Վրաստանը ներկայացնող Գիորգի Մելիային։ Սա մեծահասակների մակարդակով Հայկ Խլոյանի առաջին մրցաշարն էր՝ անցկացված UWW-ի հովանու ներքո։

