Ուկրաինական հետախուզությունը պնդում է, որ պայթյուններ է իրականացրել Վլադիվոստոկի զորամասի մոտ

Լուրեր

02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
02.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սամարայի մարզը․ թիրախավորվել է Եվրոպայի ամենամեծ նավթապահեստային պարկը
02.11.2026 | 12:26
Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչությունը հայտնել է, որ դիվերսիա է իրականացրել ռուսական Պրիմորիեի երկրամասի Վլադիվոստոկի արվարձանում գտնվող Շչիտովայա գյուղի տարածքում, որտեղ տեղակայված է 155-րդ առանձին ծովային հետևակի գվարդիական բրիգադի 47-րդ առանձին օդադեսանտային գրոհային գումարտակը, գրում է Current time-ը։

Գերատեսչությունը նշել է, որ այս ստորաբաժանումը մասնակցել է Կիևի, Ուգլեդարի, Մարիուպոլի մոտակայքում, ինչպես նաև Կուրսկի և Պոկրովսկի ուղղություններում իրականացվող ռազմական գործողություններին և աչքի է ընկել տեղի բնակչության նկատմամբ առանձնահատուկ դաժանությամբ և ուկրաինացի գերիների մահապատժով։

Ուկրաինական հետախուզության աղբյուրի խոսքով՝ սեպտեմբերի 16-ին ժամը 9-ին, զորամասի կայանատեղիում տեղի է ունեցել հզոր պայթյուն, ապա՝ ևս մեկը։ Պայթյունների վայր են բերվել մեծ քանակությամբ տեխնիկա և հատուկ ծառայություններ։ Շչիտովայա գյուղի մուտքի մոտ վարչական շենքերի և կայանատեղիների մոտ գտնվող տարածքը շրջափակվել է։ Տարածքում երթևեկությունը մասամբ փակվել է, իրավապահ մարմինների աշխատակիցները ստուգել են բոլոր մեքենաները։

Տեղական լրատվամիջոցները հաստատել են միջադեպի մասին տեղեկությունը, անվտանգության ուժերի և հրշեջների ժամանումը և տարածքի շրջափակումը: Սակայն նրանք, հղում անելով Պրիմորիեի հակաահաբեկչական հանձնաժողովին, պնդում են, որ պատճառը «բնորոշ պայթյունների շարքն էր, որը, ենթադրաբար, առաջացել է գազային սարքավորումների օգտագործման անսարքության կամ խախտումների պատճառով» (Պրիմորիեում որոշ մեքենաներ աշխատում են բենզինով):

«Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, գրանցվել է միայն մի քանի մեքենաների աննշան վնաս»,- պնդում են տարածաշրջանի իշխանությունները։

Ուկրաինական կողմը հայտնել է, որ իրենց հայտնի է պայթյունների հետևանքով զոհերի և վիրավորների մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի