Թրամփը կրկին կոչ է արել Եվրոպային դադարեցնել ռուսական նավթի գնումը, իսկ Զելենսկիին՝ պայմանագիր կնքել

Լուրեր

02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կոչ է արել Եվրոպային դադարեցնել ռուսական նավթի գնումները՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մեծ Բրիտանիա կատարելիք այցից առաջ պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյո՞ք շատ բանի է հաջողվել հասնել Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ, Թրամփը նշել է. «Մենք շատ բանի ենք հասել, բայց տանգո պարելու համար երկուսն են պետք: Այս երկու մարդիկ՝ Զելենսկին և Պուտինը, ատում են միմյանց»:

Նա հավելել է, որ, հավանաբար, ստիպված կլինի եռակողմ հանդիպում կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

«Կարծում եմ՝ ստիպված կլինեմ նրանց հետ նույն սենյակում նստել, քանի որ նրանք չեն ուզում նույն սենյակում գտնվել։ Այնտեղ շատ ատելություն կա, բայց այդ հանդիպման ժամանակ շատ բան է ձեռք բերվել»,- ասել է Թրամփը։

Ուկրաինայի նախագահը բազմիցս պատրաստակամություն է հայտնել Պուտինի հետ ուղիղ բանակցություններ վարելու վերաբերյալ, սակայն Ռուսաստանի առաջնորդը կասկածի տակ է դրել նման հանդիպման անհրաժեշտությունը, ,նաև կասկածներ հայտնել Զելենսկիի լեգիտիմության վերաբերյալ:

Լրագրողները նաև հարցրել են Թրամփին, թե ի՞նչ է նա ասելու Զելենսկիին իրենց հաջորդ հանդիպման ժամանակ: Երեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել էր, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ Նյու Յորքում, որտեղ տեղի է ունենալու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը։

«Դուք պետք է շարժվեք և գործարք կնքեք։ Նա ստիպված է լինելու գործարք կնքել, Զելենսկին ստիպված է լինելու գործարք կնքել»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը, միաժամանակ, հավելել է, որ «Եվրոպան պետք է դադարեցնի Ռուսաստանից նավթ գնելը»։

Ավելի վաղ Թրամփը  պատրաստակամություն էր հայտնել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի երկրները (ներառյալ՝ եվրոպական) դադարեցնեն ռուսական նավթ գնելը։ ԵՄ-ն կտրուկ կրճատել է Ռուսաստանից էներգակիրների արտահանումը, սակայն միության երկու պետություններ՝ Հունգարիան և Սլովակիան, շարունակում են ստանալ ռուսական նավթ։

Բաց տվյալների համաձայն՝ ԵՄ նավթի արտահանումը կազմում է Ռուսաստանից համաշխարհային շուկաներ մատակարարումների ընդհանուր ծավալի մոտ 6%-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Թրամփը կասկած էր հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ուղիղ բանակցությունների հնարավորության վերաբերյալ նրանց խորը անձնական թշնամանքի պատճառով՝ նշելով, որ նրանք այնքան շատ են միմյանց ատում, որ գրեթե չեն կարողանում խոսել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի