Նրանք այնքան շատ են միմյանց ատում, որ գրեթե  չեն կարողանում խոսել․ Թրամփը՝ Զելենսկիի և Պուտինի մասին

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածամտորեն է վերաբերվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ուղիղ բանակցությունների հնարավորությանը՝ նրանց խորը անձնական թշնամանքի պատճառով, փոխանցում է BBC-իի ռուսական ծառայությունը։

Թրամփը  հերթական անգամ հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմն ավարտելը շատ ավելի դժվար է, քան նա սպասում էր։

«Ես կարծում էի, որ դա ինձ համար հեշտ կլինի։ Բայց դա պարզվեց՝ դժվար է»,- ասել է Թրամփը։ «Զելենսկիի և Պուտինի միջև ատելությունը անըմբռնելի է (непостижима)»,- ասել է ԱՄՆ նախագահը նախագահական ինքնաթիռ նստելուց առաջ։

Հարցին՝ արդյոք նա հավատում է Պուտինի և Զելենսկիի բանակցությունների հնարավորությանը, Թրամփը պատասխանել է. «Չգիտեմ։ Կարծում եմ՝ ստիպված կլինեմ ինքս խոսել»։ Նա նշել է, որ դա կարող է տեղի ունենալ «համեմատաբար շուտով»։

Հարցին, թե արդյոք եռակողմ գագաթնաժողովը կարող է լինել հաջորդ քայլը, Թրամփը պատասխանել է, որ ձևաչափը նշանակություն չունի. «Բանակցություններ կլինեն՝ անկախ նրանից, թե դուք դա անվանում եք գագաթնաժողով, թե պարզապես հանդիպում, կարևոր չէ։ Բայց ես, հավանաբար, ստիպված կլինեմ մասնակցել։ Նրանք այնքան շատ են միմյանց ատում, որ գրեթե  չեն կարողանում խոսել»։

Թրամփը լրագրողների հետ զրույցում  նաև հայտարարել է, որ պատրաստ է խստացնել ԱՄՆ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ պայմանով, որ Եվրոպան նույնպես խստացնի իր սահմանափակումները՝ համապատասխան Վաշինգտոնի գործողությունների։

«Եվրոպան նավթ է գնում Ռուսաստանից։ Ես չեմ ուզում, որ նրանք նավթ գնեն։Եվ պատժամիջոցները… որոնք նրանք սահմանում են, բավականաչափ խիստ չեն։ Ես ուզում եմ պատժամիջոցներ սահմանել, բայց նրանք ստիպված կլինեն խստացնել իրենց պատժամիջոցները՝ համապատասխան նրան, ինչ ես անում եմ»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ էլ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում նամակ էր հրապարակել, որում ասվում էր, որ «պատրաստ է լուրջ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, երբ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայնվեն դրանց հետ և սկսեն նույնը անել, և երբ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները դադարեն Ռուսաստանից նավթ գնելուց»։

ԱՄՆ նախագահը Հյուսիսատլանտյան դաշինքի որոշ անդամների կողմից ռուսական նավթի գնումn անվանել էր «շոկային»՝ հավելելով, որ դա թուլացնում է ՆԱՏՕ-ի բանակցային դիրքերը և դաշինքի ազդեցությունը Մոսկվայի վրա։

Սեպտեմբերի սկզբին էլ եվրոպացի առաջնորդների հետ տեսակոնֆերանսի ժամանակ ԱՄՆ նախագահը մեղադրել էր  նրանց Ուկրաինայում «պատերազմը ֆինանսավորելու» մեջ՝ ռուսական նավթի գնման միջոցով, և կոչ արել նրանց կտրել Մոսկվային այս եկամտի աղբյուրից, ինչպես նաև` այս հարցում ճնշում գործադրել Չինաստանի վրա։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր եվրոպական երկրների կողմից ռուսական նավթի գնման ծավալը կտրուկ նվազել է։ Այսօր, ըստ Եվրահանձնաժողովի, ԵՄ անդամներից միայն Սլովակիան և Հունգարիան են, որ չեն հրաժարվել նման մատակարարումներից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի