«Էս մեր Սուրոյին էիր քրֆո՞ւմ»․ կինը պնդում է՝ ամուսնուն ծեծել են Կադաստրի կոմիտեի ղեկավարի ցուցումով, կոմիտեից հերքում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կադաստրի կոմիտեի նախկին աշխատակից Վերոնիկա Միքայելյանն ահազանգում է ամուսնու դաժան ծեծի մասին։ Նա Factor TV-ի հետ զրույցում պնդում է՝ ամուսնուն՝ Արթուրին, ֆիզիկական բռնության են ենթարկել Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ցուցումով։

Ըստ Վերոնիկա Միքայելյանի՝ ամուսնուն ծեծի են ենթարկել այն բանից հետո, երբ ծառայողական երկրորդ նկատողությունից հետո իրեն ազատել են Կադաստրի կոմիտեի արտաքին վարչության ավագ մասնագետի պաշտոնից, իսկ ամուսինը հայհոյախառն բառապաշարով ձայնային հաղորդագրություն է ուղարկել Սուրեն Թովմասյանին։

Ըստ կնոջ՝ ամուսնուն խաբեությամբ տարել են քաղաքից դուրս, որտեղ, կրկին կնոջ փոխանցմամբ, ամուսինը խմբված անձանցից ճանաչել է Ռոման անունով մի տղամարդու։ Վերոնիկայի խոսքով՝ Ռոմանը փոխկապակցված է Սուրեն Թովմասյանի հետ։

Վերոնիկա Միքայելյանը պնդում է, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարի և գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանի ցուցումով ամուսնուն բռնության ենթարկելու ընթացքում անդադար հարվածներ են հասցրել ամուսնու դեմքին և կոտրել քիթը։

Արդեն երկու օր տարածվող այս տեղեկությունների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ թե՛ Սուրեն Թովմասյանից, թե՛ Մհեր Խաչատրյանից։ Աշխատանքային օրվա տարբեր ժամանակահատվածներում զանգահարեցինք նրանց աշխատանքային համարներով։ Ի պատասխան՝ մեզ փոխանցեցին, որ Թովմասյանն ու Խաչատրյանն աշխատանքային քննարկման մեջ են։ Թեմայի վերաբերյալ դեռ երեկ երեկոյան հակիրճ մեկնաբանություն է տարածվել Կոմիտեի ֆեյսբուքյան էջում։

Թե չճշտված տեղեկություններ տարածելուց խուսափելու խորհուրդներ տվող Սուրեն Թովմասյանն ինչո՞ւ չի ցանկանում թեմային ուղիղ անդրադառնալ, անհասկանալի է։ Ենթադրյալ ծեծի ենթարկված տղամարդու կինն էլ իր հերթին է Կադաստրի կոմիտեի տարածած հաղորդագրությունը կեղծիք համարում։

Տղամարդուն ծեծի ենթարկելու դեպքով Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել։ Կառույցից Factor TV-ին փոխանցեցին, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը և 191-րդ հոդվածի 2- րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը: Կատարվում է նախաքննություն։

Ըստ ՔԿ-ի՝ գործով անցնող անձինք չկան։ Կառույցից չեն հստակեցնում՝ Սուրեն Թովմասյանին կանչե՞լ են ՔԿ, թե՞ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան