Սպասում ենք դրական առաջընթացին ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի սստորագրման․ ԱՄԷ նախագահը՝ Ալիևին

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱՄԷ-ն մեծ նշանակություն է տալիս Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ու հետաքրքրված է տարածաշրջանի բոլոր երկրների հետ կապերի և համագործակցության զարգացմամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄԷ նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ-Նահյանը  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Շուշիում ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։

«Այս համատեքստում մենք անհամբեր սպասում ենք ձեռք բերված հաջողությունների շարունակմանը և դրական առաջընթացին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ»,- ընդգծել է ԱՄԷ նախագահը։

Նա նշել է, որ ԱՄԷ-ն կրկին ընդգծում է իր պատրաստակամությունը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման, ինչպես նաև ժողովուրդների խաղաղ համակեցության համար ցանկացած հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար։

Հավելենք, որ այսօր ԱՄԷ նախագահը ժամանել է Արցախ։ Շուշիում տեղի են ունեցել նրա բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի և  Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ստորագրված փաստաթղթերի փոխանակման արարողություն։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կողմերի միջև ստորագրվել է 14 փաստաթուղթ, այդ թվում՝ Ադրբեջանի և Միացյալ Արաբական Էմիրությունների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի