Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև ուրբաթ միջուկային բանակցություններ կանցկացվեն Ստամբուլում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակը եվրոպական երկրների կողմից հնչած նախազգուշացումներից հետո, որ բանակցությունների չվերսկսման դեպքում Իրանի նկատմամբ կրկին կկիրառվեն միջազգային պատժամիջոցներ, գրում է Reuters-ը։ «Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև հանդիպումը կկայանա փոխարտգործնախարարների մակարդակով»,- ասել է Էսմայիլ Բաղային։ Բանակցությունները …

