Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Նիդերլանդներ
Քաղաքականություն
16.09.2025 | 19:18
Սեպտեմբերի 17-18-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Նիդերլանդներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հաագայում նախարար Միրզոյանը կմասնակցի Մշտական արբիտրաժային դատարանին Հայաստանի անդամակցությանը նվիրված միջոցառմանը։
Կայանալու է հանդիպում Նիդերլանդների ԱԳ նախարար Դավիդ վան Վելի հետ։
Ծրագրված են նաև այլ հանդիպումներ: