Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քննարկել են ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերը

Լուրեր

03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը և Red Eagles-ը բաց նամակ են հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչները Փարիզում քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ երկուստեք իրականացվող քայլերը․ հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Սեպտեմբերի 16-ին Փարիզում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի տնօրինության ղեկավար Բրիս Ռոքֆոյի գլխավորությամբ:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության, ենթակառուցվածքների, պաշտպանության և մշակույթի ոլորտներում հաստատված համագործակցության ծրագրերը, դրանց զարգացման ու ընդլայնման հեռանկարները։

Քննարկվել է նաև միջազգային կազմակերպություններում և այլ բազմակողմ հարթակներում առկա համագործակցությունը: Այդ համատեքստում ընդգծվել է մշտապես միմյանց աջակցելու, ինչպես նաև երկու երկրների համար զգայուն և առանձնակի կարևորություն ունեցող հարցերի շուրջ մոտեցումների մերձեցման նպատակով լրացուցիչ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի: Այս համատեքստում առանձնահատուկ շեշտվել է Ֆրանսիայի դրական դերակատարությունն այդ օրակարգն ընդլայնելու և առաջ մղելու հարցում:

Հանգամանալից քննարկումներ են տեղի ունեցել նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ երկուստեք իրականացվող քայլերի շուրջ։

Կողմերը քննարկել են հաջորդ տարի Հայաստանում կայանալիք երկու խոշոր միջազգային միջոցառումների՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացման համատեքստում համագործակցության հնարավորությունները:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային առավել ուշագրավ թեմաների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին»: