ԱՄՆ դատախազությունը մահապատիժ է պահանջելու Թրամփի կողմնակից Չարլի Քըրքի սպանության մեջ մեղադրվողի համար

Լուրեր

03.11.2026 | 23:23
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Յուտա նահանգի դատախազները հայտարարել են, որ մահապատիժ են պահանջելու պահպանողական ակտիվիստ, նախագահ Դոնալդ Թրամփի աջակից Չարլի Քըրքի սպանության մեջ մեղադրվող տղամարդու համար և բացահայտել են  գործի նոր մանրամասներ, այդ թվում՝ տեքստային հաղորդագրություններ, որոնցում նա, իբր, խոստովանել է սպանությունը, գրում է Euronews-ը։

22-ամյա Թայլեր Ռոբինսոնը գրություն է թողել, որում նշել է, որ ծրագրել է սպանել Քըրքին, և կրակոցից հետո խոստովանել է հանցագործությունը, նշվում է փաստաթղթերում։

«Ես հոգնել եմ նրա ատելությունից»,- ասել է կասկածյալը իր սենյակակցին, որին պաշտոնյաներն անվանել են կասկածյալի զուգընկեր։

Ռոբինսոնը նաև պնդել է, որ հարձակումը ծրագրել է ավելի քան մեկ շաբաթ, հայտնել են դատախազները։ Հետագա հաղորդագրություններում Ռոբինսոնն ասել է, որ զղջում է, որ չի վերադարձել և չի վերցրել սպանությունից անմիջապես հետո թփերի մեջ նետած հրացանը՝ նշելով, որ այն պատկանել է իր պապիկին։

Ըստ դատախազների՝ կասկածելի սպանության զենքի ձգանի վրա հայտնաբերված ԴՆԹ-ն նույնպես պատկանում է Ռոբինսոնին։

Երեքշաբթի Յուտայի ​​շրջանային դատախազությունը, Ջեֆրի Գրեյի գլխավորությամբ, մեղադրանք է առաջադրել Ռոբինսոնին յոթ քրեական հոդվածով, այդ թվում՝ ծանրացուցիչ հանգամանքներում սպանության, ապացույցների ոչնչացման միջոցով արդարադատությանը խոչընդոտելու և վկաների կեղծման, այն բանի համար, որ նա խնդրել էր իր զուգընկերոջը, որը տրանսգենդերային անցման փուլում է, ջնջել հաղորդագրությունները։

Որոշ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կոչ են արել այս դեպքի համար մահապատիժ սահմանել։

Մամուլի ասուլիսում Ջեֆրի Գրեյը նշել է, որ մահապատիժ պահանջելու որոշումը կայացրել է «անկախ՝ հիմնվելով միայն առկա ապացույցների, հանգամանքների և հանցագործության բնույթի վրա»։

Ռոբինսոնն առաջին դատական ​​նիստից մասնակցել է բանտից տեսակապի միջոցով։ Յուտայի ​​չորրորդ շրջանի դատավոր Թոնի Գրաֆը հայտարարել է, որ նրա համար պաշտպան կնշանակի մինչև հաջորդ դատական ​​նիստը, որը նշանակված է սեպտեմբերի 29-ին։

Քաղաքական ակտիվիստ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակից Չարլի Քըրքը սպանվել էր Յուտա նահանգում Վելիի համալսարանի տարածքում ելույթ ունենալիս։ Գնդակը դիպել էր Քըրքի պարանոցին։ Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ մի քանի ժամ անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Քըրքի մահվան մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի