Թուրքիայի իշխանությունները հայտարարել են Էդիրնեում Հունաստան-Թուրքիա սահմանի երկայնքով անվտանգության պատ կառուցելու մտադրության մասին՝ անկանոն միգրացիան կանխելու շարունակական ջանքերի շրջանակում, գրում է Turkiye Today-ը։ Նախագծի առաջին փուլը կներառի 8,5 կմ հատված, հայտարարել է Էդիրնեի նահանգապետ Յունուս Սեզերը: «Այս տարի առաջին անգամ ֆիզիկական անվտանգության միջոցառումներ կիրականացնենք մեր արևմտյան սահմանին։ Սահմանագիծը կամրացվի պատերով և պարիսպներով։ Նախկինում գործում էին …