Ալիևը ՄԱԿ-ում ելույթ է ունեցել կիսադատարկ դահլիճում

Լուրեր

25.11.2026 | 15:24
Խոսեպ Գվարդիոլան հայտնել է՝ ինչու է հրաժարվել գլխավորել Իտալիայի հավաքականը
25.11.2026 | 15:17
Պեսկովը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցի նախապատրաստման մասին
25.11.2026 | 15:12
«Դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ». Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը
25.11.2026 | 15:10
Դավիթ Սանասարյանը վերջնականապես արդարացվեց // Փաշինյանի անունով Տելեգրամում կեղծ հաշիվ է բացվել․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 15:07
«Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը Արևելյան գործընկերության 2026-ի քաղաքացիական հասարակության մրցանակ է ստացել
25.11.2026 | 15:02
Սահմանադրությունը փոխելը ՀՀ-ի ներքին օրակարգն է. փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 14:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը՝ էսկալացիայի սպառնալիքի պատճառով
25.11.2026 | 14:45
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում․ Բայրամով
25.11.2026 | 14:37
Տեսե՞լ եք Փաշինյանը ինչպես էր 2 տարի առաջ հերքում այսօրվա Փաշինյանին՝ հռչակագիրը տարածքի պահանջ չունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 14:26
Հաքերները կոտրել են ԿՀՎ-ի ու ամերիկյան ևս երկու հատուկ ծառայությունների՝ բաց տվյալների վերլուծության համար օգտագործվող համակարգը․ NYT
25.11.2026 | 14:17
Ֆրանսիացի թենիսիստին 4 տարվա որակազրկում է սպառնում դոպինգ ստուգում անցնելուց հրաժարվելու համար
25.11.2026 | 14:09
Առատ ձյան պատճառով որոշ մեքենաների համար փակ է Ջերմուկի և Սիսիանի խաչմերուկների միջև ճանապարհը
25.11.2026 | 14:00
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի մարզի բնակիչների մի մասը մնացել է առանց էլեկտրականության
25.11.2026 | 13:52
Հայաստանում սպասվում է ձյուն և թաց ձյուն․ օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով
25.11.2026 | 13:44
Մբապեն հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը տվել է թիմակցին
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ՄԱԿ-ում Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում ելույթ է ունեցել կիսադատարկ դահլիճում։

Այս փաստի վրա ուշադրություն է հրավիրել արտերկրում բնակվող ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Գանիմաթ Զայիդովը։

«Իլհամ Ալիևը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի դատարկ դահլիճում։ Նա նաև խաբում է հանրությանը, թե Նյու Յորք է գնացել կարևոր պետական ​​միջոցառման համար։ Իրականում նա հավաքել է իր իրերը և գնացել Նյու Յորք՝ զբոսնելու։ Այնուհետև նա գնացել է ՄԱԿ և Բաքվից իր հետ բերած 5 մարդկանց դատարկ դահլիճում պատմել, թե ինչպես է Ադրբեջանում գործազրկությունը կրճատել մինչև 5 տոկոս», – գրել է լրագրողը ֆեյսբուքյան իր էջում՝ շնորհակալություն հայտնելով Ադրբեջանի առաջին տիկին ու փոխնախագահ Մեհրիբան Ալիևային «դատարկ դահլիճի լուսանկարները ժողովրդի հետ կիսվելու համար»։

«Նրա շնորհիվ է, որ մենք նաև իմացանք, որ Իլհամ Ալիևին, որը, ինչպես ասում են, կատարյալ արտաքին քաղաքականություն ունի, ՄԱԿ-ում բոյկոտել են Արևմուտքն ու Արևելքը, և նույնիսկ՝ Հարավն ու Հյուսիսը միաժամանակ։

Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի միջոցառումներին մասնակցում է ընտանիքի անդամների հետ։ Նրան ուղեկցում են կինը` Մեհրիբան Ալիևան, դուստրերը՝ Արզու և Լեյլա Ալիևաները, նաև Լեյլայի երկու որդիները։

Թարգմանությունը Էմմա Չոբանյանի