Հոկտեմբերի 2-ին, Կոպենհագենում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան–Եվրամիություն համագործակցության ընթացքը և դրա ընդլայնման հեռանկարները։ Կողմերը կարևորել են համատեղ նախաձեռնությունների իրականացումը՝ ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության, տարածաշրջանային կայունության և տնտեսական …

