Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ի խորքին հարվածելու համար ԱՄՆ-ից Կիևին տրամադրվող հետախուզական տվյալների մասին լուրերը

Լուրեր

01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
Բոլորը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ը, հնարավոր է, հետախուզական տվյալներ կփոխանցի Ուկրաինային՝ Ռուսաստանի խորքային թիրախներին, մասնավորապես, էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու համար, նշել է, որ «դրանք դատարկ տեղը չեն առաջանում», գրում է Ինտերֆաքսը։

«Լրատվամիջոցների այդ  հաղորդագրությունները, ինչպես ցույց է տալիս փորձը, դատարկ տեղը չեն առաջանում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները մշտական ռեժիմով հետախուզական տվյալներ է փոխանցում Ուկրաինային՝ առցանց: Սա նորություն չէ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Հավելենք՝ The Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ է տվել Ուկրաինային տրամադրել հետախուզական տվյալներ՝ Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին հրթիռային հարվածներ հասցնելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի