Երեք օր առաջ հայաստանյան դատարանը՝ դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ, որոշում Է կայացրել 40 օրով ժամանակավոր կալանավորել ՌԴ-ի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի 29-ամյա Գիորգի Կինոիանիին։ Ուշագրավ է, որ կալանավորման հիմքում ընկած է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության դատարանի վճիռը։ Դոնեցկի դատարանը նախորդ տարվա հոկտեմբերին, առանց Կինոիանիի ներկայության, վճռել է 7 տարվա ազատազրկման դատապարտել նրան․ ըստ դատարանի՝ Վրաստանի …

