Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա, Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքներն առաջիկա 5-6 օրերին չեն նահանջի․ այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Եթե անցյալ շաբաթվա ընթացքում օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում զգալի նվազել էր, Հայաստանի լեռնային մասերում, այդ թվում՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում, նույնիսկ բավականին սառն էր, …

