Կամերունում աշխարհի ամենատարեց՝ 92-ամյա նախագահը վերընտրվել է նոր՝ ութերորդ ժամկետով

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Աշխարհում պետության ամենատարեց ղեկավարը՝ Կամերունի 92-ամյա նախագահ Պոլ Բիյան, վերընտրվել է նոր՝ յոթ տարի ժամկետով՝ ըստ երկրի Սահմանադրական դատարանի կողմից հրապարակված ընտրությունների արդյունքների։ BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ նա ստացել է ձայների 53,66%-ը։

Բիյան կառավարում է Կամերունը 1982 թվականից։ Սա նրա պաշտոնավարման ութերորդ ժամկետը կլինի։

Ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 12-ին, սակայն Սահմանադրական դատարանը պաշտոնապես արդյունքները հրապարակել է երկուշաբթի՝ 15 օր անց։ Ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ քվեարկությունն անցել է հանգիստ մթնոլորտում։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Բիյան անցկացրել է միայն մեկ հանրահավաք։ Քարոզարշավի տասը օրը նա մասնավոր այցով եղել է Եվրոպայում։

Ընտրություններին մասնակցել են ևս ինը թեկնածու, այդ թվում՝ Բիյայի երկու դաշնակիցներ, որոնք լքել են նախարարական պաշտոնները՝ իրենց թեկնածությունն առաջադրելու համար։

Միևնույն ժամանակ, հուլիսին քվեարկությանը մասնակցելուց զրկվել է Բիյայի պոտենցիալ ուժեղ մրցակիցը՝ ընդդիմության առաջնորդ Մորիս Կամտոն։ Այս որոշումը ուժի մեջ է մտել Սահմանադրական դատարանի կողմից, սակայն երկրում շատերը դա ընկալել են որպես իր մրցակցին ճանապարհից հեռացնելու քայլ: 2018 թվականի վերջին ընտրություններից հետո Կամտոն հայտարարել էր իր հաղթանակի մասին և զանգվածային բողոքի ցույցեր հրահրել:

Կամերունցիների մեծ մասը երբեք չի ճանաչել պետության այլ ղեկավարի: Երկրի 30 միլիոն բնակչության ավելի քան 60%-ը 25 տարեկանից փոքր են։

Միևնույն ժամանակ, երկրի բնակիչների շրջանում աճում է դժգոհությունը գնաճից, անվտանգության խնդիրներից, սոցիալական ծառայությունների վատ վիճակից, կոռուպցիայից և գործազրկությունից։ Գործազրկությունը հատկապես սուր է երիտասարդների շրջանում: 15-ից 35 տարեկան կամերունցիների գրեթե 40%-ը գործազուրկ է: Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ համալսարանական շրջանավարտների 23%-ը չի կարողանում աշխատանք գտնել։

BBC-ի հետ զրույցում կամերունցի քաղաքագետները նշել են, որ Բիյայի առաջնահերթությունը միշտ եղել է իշխանության պահպանումը, «հաճախ երկրի քաղաքացիների կենսապայմանների բարելավման ջանքերի հաշվին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի